040.0494.020511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 2011 թվականի N 494-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 29-ի N 911 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 685-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2.6-րդ կետի`
i
ա. «ա» ենթակետում «3 տարվա ընթացքում կատարել 40 մլն դրամի չափով ներդրում,» բառերը փոխարինել «մինչև 2012 թվականը կատարել 26 մլն դրամի չափով ներդրում, ընդ որում`», իսկ «, երրորդ տարում` 15 մլն դրամ» բառերը` «և մինչև 2011 թվականի ավարտը` ևս մեկ մլն դրամ:» բառերով,
բ. «բ» ենթակետում «, երրորդ տարում` 43 աշխատատեղ` 150 հազ. դրամ միջին աշխատավարձով» բառերը փոխարինել «և մինչև 2012 թվականն ապահովել 13 աշխատատեղ` 40000 դրամ միջին աշխատավարձով:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ