041.0682.251198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 1998 թվականի թիվ 682
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 574 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների թիվը հաստատելու և նրանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 574 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Տեսչությունը գլխավորում է տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը».
i
բ) 10-րդ և 11-րդ կետերում «տեսչության պետը» բառերը փոխարինել «տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը» բառերով.
i
գ) 12-րդ կետի «ե» ենթակետում «տեսչության պետին» բառերը փոխարինել «տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչին» բառերով.
դ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15. Տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի բացակայության դեպքում տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:»