040.1580.071210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1608-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Թույլտվությունները տրամադրվում կամ մերժվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժվելու դեպքում հայտը համարվում է բավարարված:».
2) 5-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
i
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային կապի միջոցներով:».
4) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
5). 10-րդ կետի «բ» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
i
6) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
i
7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15. Գովազդատուն պարտավոր է գովազդը տեղադրել միայն թույլտվությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցում և թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:».
8) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1580-Ն որոշման
«Ձև N 2
ՀՀ առողջապահության նախարար
___________________________________
(անունը, ազգանունը)
ՀԱՅՏ
ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը ____________________________________________________________________
__________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ
___________________________________________________________________________
4. Գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում_______________
___________________________________________________________________________
(դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` նշելով կոնկրետ անվանումները)
5. Զանգվածային տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը ______________
___________________________________________________________________________
(հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, արտաքին գովազդ, զանգվածային
տեղեկատվության տպագիր միջոց` նշելով անվանումը)
6. Գովազդի տարածման ժամկետը __________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1.
2.
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին:
__________________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը
կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_________ _____________ 200 թ.
Կ.Տ.»