Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 185 ...

 

 

040.1195.180910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին կետն «օգտագործման» բառից հետո լրացնել «ավտոմոբիլային» բառով.

i

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համարանիշեր պատրաստող կազմակերպությունից համարանիշերը ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունում մուտքագրվում են համարանիշերի մուտքի և ելքի մատյանում, պահեստավորվում և հետագայում հայտերի հիման վրա ապրանքագրերով առաքվում տրանսպորտային միջոցների հաշվառման տարածքային ստորաբաժանումներ: Ժամանակավոր համարանիշերն առաքվում են ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային և տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ:».

3) 3-րդ կետի երկրորդ պարբերությունում`

ա. «պարեկային» բառը փոխարինել «ճանապարհապարեկային» բառով,

բ. հանել «հիմնական» բառը.

4) 4-րդ կետի առաջին պարբերությունում «պարեկային» բառը փոխարինել «ճանապարհապարեկային» բառով.

5) 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «մինչև նույն անձի անվամբ մեկ ամսվա ընթացքում հաշվառվող այլ տրանսպորտային միջոցը հատկացնելը ոստիկանությունում» բառերը.

6) 9-րդ կետը «զույգ համարանիշերի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,» բառերով.

7) 10-րդ կետում «կենտրոնական» և «ղեկավար մարմնի» բառերը փոխարինել «վարչական մասի» բառերով.

8) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ֆիզիկական անձանց անվամբ և կազմակերպությունների անվանմամբ հաշվառվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված տրանսպորտային միջոցներին հատկացվում են հաշվառման համարանիշեր (այսուհետ` հիմնական համարանիշեր):».

9) 12-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ցանկալի համարանիշեր (տրվող հերթականության խախտմամբ կամ տրանսպորտային միջոցի հաշվառման պահին ստորաբաժանումում չգտնվող, առանձին պատվեր պահանջող և աճուրդի միջոցով հատկացվող համարանիշերի ցանկում չընդգրկված համարանիշեր, բացառությամբ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության կապակցությամբ համարանիշերը չփոխանակելու դեպքերի), հատկացվում են ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին լրացուցիչ հաստատագրված գումարի մուծման դեպքում.».

10) 12-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած.

11) 14-րդ կետը «ճանապարհային ոստիկանություն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներին» բառերով.

12) 18-րդ կետում`

ա. «դուրս գրվող» բառերը փոխարինել «հանվող» բառով,

բ. հանել երկրորդ նախադասությունը.

13) 19-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

14) 21-րդ կետի`

ա. առաջին պարբերությունում «պարեկային» բառը փոխարինել «ճանապարհապարեկային» բառով,

բ. երկրորդ և երրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած.

15) 22-րդ կետի առաջին և երրորդ պարբերություններում «Տարանցիկ» բառը փոխարինել «Ժամանակավոր» բառով.

16) 23-րդ կետում «հաշվառման կենտրոնական» բառերը փոխարինել «վարչական մասի համապատասխան» բառերով.

17) 25-րդ կետը լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշմամբ սահմանված դեպքերի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2010
N 1195-Ն
Որոշում