Սեղմել Esc փակելու համար:
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ...

 

 

Համաձայնեցված է

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                      ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

                                            ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

    ______________ Տ. Դավթյան               ______________ Գ. Խաչատրյան

 

    30 օգոստոսի 2010 թվականի N 569-Ն        29 օգոստոսի 2010 թվականի N 8

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՊԱՀԵՍՏ» ՌԵԺԻՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

«ակցիզային պահեստից ապրանքների առաքումն իրականացվում է միայն հարկային հաշվի դուրսգրմամբ:

Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում է հարկային հաշիվ չհանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերով:

Ակցիզային պահեստից ապրանքների տրամադրման կամ տեղափոխման (ներառյալ հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ձևերը տրամադրում է հարկային մարմինը, որոնց օգտագործման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները սահմանում է վերադաս հարկային մարմինը»:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող այն ապրանքների տեղաշարժը, որոնց պահպանումը, տրամադրումը, տեղափոխումը (ներառյալ «հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) իրականացվում են «Ակցիզային պահեստ» ռեժիմի պայմաններին համապատասխան, իրականացվում է.

1) ապրանքների առաքման (այդ թվում` անհատույց օտարման) դեպքերում` դուրս գրված հարկային հաշվով, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների օտարումը ենթակա չէ ավելացված արժեքի հարկով հարկման (ազատված է ԱԱՀ-ից կամ հարկվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով): Այն դեպքերում, երբ ապրանքների օտարումը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման` ապրանքների օտարումը իրականացվում է հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթղթով: Ապրանքների առաքում կարող է իրականացվել միայն ակցիզային պահեստից,

2) կոմիսիայի, գործակալության կամ հանձնարարության պայմանագրի հիման վրա ապրանքները հանձնելիս (տրամադրելիս)` ՀՀ ԿԱ ՊԵԿ 03.03.2010 թ. «Ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառումն ապահովող կարգերը, մատյանների և փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» թիվ 411-Ն հրամանով հաստատված ձևի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների տրամադրման փաստաթղթով,

3) վերջնական սպառողին (քաղաքացիներին) օտարման նպատակով ապրանքների տեղափոխման դեպքերում` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 03.03.2010 թ. «Ակցիզային պահեստ» ռեժիմի կիրառումն ապահովող կարգերը, մատյանների և փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» թիվ 411-Ն հրամանով հաստատված ձևի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների տեղափոխման փաստաթղթով:

Քանի որ օրենքի 7.1-րդ հոդվածի համաձայն նույն հոդվածի 1-ին մասում «նշված ապրանքներ արտադրողների և (կամ) ներմուծողների կողմից մինչև գնորդին ապրանքի առաքումը, տրամադրումը կամ տեղափոխումը (ներառյալ` հարկ վճարողի մանրածախ առևտրի օբյեկտ) վերը նշված ապրանքների պահպանումն այլ վայրերում արգելվում է, բացառությամբ այն դեպքի, երբ ակցիզային պահեստ տեղափոխման ժամանակ ապրանքները գտնվում են տրանսպորտային միջոցներում» ապրանքների տեղափոխման համար նախատեսված փաստաթուղթը կարող է դուրս գրվել ապրանքները մեկ այլ ակցիզային պահեստ տեղափոխելու կամ ապրանքների օտարման վայր տեղափոխելու դեպքերում: Օտարման վայրեր են համարում, հարկ վճարողի մանրածախ վաճառքի օբյեկտները, այլ անձանց պատկանող առևտրի այն օբյեկտները, զանգվածային միջոցառումների այն վայրերը (ներառյալ ցուցահանդեսները), որտեղ շուկայում առաջխաղացման նպատակով անվճար օտարվում են ապրանքներ:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
30.08.2010
N 569
Պաշտոնական պարզաբանում