Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՀՈՒՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՀՈՒՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎՈՎ ...

 

 

040.1088.020910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1088-Ն

 

«ՊԱՀՈՒՍՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎՈՎ «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ, «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության ենթակայության «Պահուստ» պետական հիմնարկը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության ենթակայության «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով:

2. «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 29-ի «Լիճ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, «Բուժգույք» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1183-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ`

ա) «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը լիազորված պետական մարմնի հանձնարարությամբ պետական պահուստի ապրանքների պահեստավորման, պահպանման, սպասարկման, թարմացման, փոխարինման և բացթողման իրականացումն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

պետական պահուստի ապրանքների արտադրություն,

ապրանքների պահպանման ծառայության մատուցում:

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:»:

4. «Պահուստ» պետական հիմնարկի պետական սեփականություն հանդիսացող գույքը`

1) բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների և քարերի, պատմամշակութային նշանակության ու նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, 17.301.903 դրամ արժեքով, սեփականության իրավունքով հանձնվում է «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) 142.561.212 դրամ արժողությամբ շենքերն ու շինությունները հանձնվում են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` կնքելով համապատասխան պայմանագիր:

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) մեկամսյա ժամկետում հաստատել «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) մեկամսյա ժամկետում հաստատել «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և (կամ) անժամկետ օգտագործման հանձնվող գույքի կազմը.

3) «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել դրա պետական գրանցումը:

7. «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության` պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.08.2010
N 1088-Ն
Որոշում