030.0184.250810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՀ-174-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի`
i
1) 30-րդ կետում «ինչպես նաև» բառերը հանել, իսկ «տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանրային խորհուրդը» բառերը.
i
2) 61-րդ կետում «ՀԳՄ-ի» բառից հետո լրացնել «կամ Հանրային խորհրդի» բառերը.
i
3) 110-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերից հետո լրացնել «Հանրային խորհրդից» բառերը.
i
4) 146-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի» բառերից հետո լրացնել «, Հանրային խորհրդի» բառերը:
25 օգոստոսի 2010 թվականի
ՆՀ-184-Ն