(ուժը կորցրել է 16.07.2019 թիվ 934-Ա որոշում)
i
041.0651.170810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 օգոստոսի 2010 թվականի N 651-Ա
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումները համակարգված ու օպերատիվ ապահովելու նպատակով ստեղծել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին`
i
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը.
2) անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների (համաձայնությամբ) ներկայացուցիչների.
3) մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին տրամադրել տեղեկատվություն հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման, արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի օգոստոսի 17-ի
N 651-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Երիցյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Ղամարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
առաջին բաժնի պետ
Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Ալեքսանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության
կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Հ. Բաղմանյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի
տեղակալ
Կ. Պապոյան - ՀՀ բնապահպանության նախարարի օգնական
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
(կազմը փոփ. 21.10.13 թիվ 957-Ա որոշում)