040.0599.240510
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2010 թվականի N 599-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման 1-ին կետով հաստատված ներքին կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«39. Կալանավորներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը պայմանագիր է կնքում առևտրային կազմակերպությունների հետ (այսուհետ` մատակարար), կալանավորված անձանց և դատապարտյալների համար անկանխիկ ձևով լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ մատակարարելու վերաբերյալ:».
i
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.1-ին, 39.2-րդ և 39.3-րդ կետերով.
«39.1. Հիմնարկի կրպակն սպասարկող աշխատողը (այսուհետ` կրպակավար) հիմնարկի ֆինանսական ստորաբաժանումից տեղեկանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում առկա գումարի մասին` ստանալով հայտի ձևաթուղթ (ձև N 2.1) (այսուհետ` հայտ), որտեղ լրացված են հայտի 1-ին մասում պահանջվող տվյալները:
39.2. Կրպակավարը`
1) մատակարարի կողմից ներկայացված գնացուցակը ծանոթացնում է անձնական հաշվում գումար ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին և նրան տրամադրում հայտը` 2-րդ մասի 2-րդ և 3-րդ սյունակներն անձամբ լրացնելու համար.
2) ամփոփում է հայտերն ըստ ապրանքատեսակների քանակի և գումարի ու հանձնում հիմնարկի ֆինանսական ստորաբաժանմանը` գումարը մատակարարին փոխանցելու համար.
3) մատակարարից ամփոփ ցուցակի համաձայն ստացված ապրանքները համապատասխանաբար անձամբ հանձնում է հայտեր ներկայացրած կալանավորված անձանց և դատապարտյալներին.
4) հայտերի հավաքումը, ամփոփումը և ապրանքների տրամադրումը կախված անհրաժեշտությունից կատարվում է հնարավորինս կարճ ժամկետում` շաբաթական պարբերությամբ:
39.3. Հայտ ներկայացրած կալանավորված անձը կամ դատապարտյալը`
1) անձամբ լրացնում է իր հայտի 3-րդ մասի պահանջվող տվյալները և ստորագրում` դրանով հավաստելով ապրանքների ստացումը.
2) ստորագրելով քրեակատարողական հիմնարկի ֆինանսական ծառայությունում պահվող իր անձնական քարտում` տեղեկանում է տվյալ ամսվա ընթացքում իր անձնական հաշվին մուտք եղած աշխատավարձի, կենսաթոշակի կամ այլ գումարների և ըստ հայտերով ելքագրված գումարների մասին:».
i
3) լրացնել դատապարտյալների անձնական հաշվում առկա գումարի մասին տեղեկացման հայտի N 2.1-ին ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի մայիսի 20-ի
N 599-Ն որոշման
Ձև N 2.1
ՀԱՅՏ
._____________________________________________________________________.
|1 | « » քրեակատարողական հիմնարկ |
|__. |
| (կալանավորված անձի, դատապարտյալի անունը, ազգանունը, հայրանունը) |
| |
| Անձնական հաշվում կա ______________ դրամ |
| |
| Հաշվապահ ____________ |
| |
| «___» «____________» 20 թ. |
| |
|_____________________________________________________________________|
|2 | ԴԻՄՈՒՄ |
|__. |
| Խնդրում եմ ձեռք բերել հետևյալ սննդամթերքը և առաջին |
| անհրաժեշտության առարկաները |
| |
|_____________________________________________________________________|
|NN |Սննդամթերքի և առարկաների անվանումը|Պահանջվող | Բաց է թողնվել |
|ը/կ| |քանակը |__________________|
| | | |քանակը |գումարը |
|___|___________________________________|__________|_______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|___________________________________|__________|_______|__________|
|___|___________________________________|__________|_______|__________|
|___|___________________________________|__________|_______|__________|
|___|___________________________________|__________|_______|__________|
|___|___________________________________|__________|_______|__________|
|_______________________________________|__________|_______|__________|
|Ընդամենը | | | |
|_____________________________________________________________________|
| |
| Կալանավորված անձը, դատապարտյալը լրացնում է միայն երկրորդ և երրորդ|
|սյունակները |
| |
| Կալանավորված անձի, դատապարտյալի ստորագրությունը ________________ |
| |
|_____________________________________________________________________|
|3 | Ստացական |
|__. |
| Առաջին անհրաժեշտության առարկաները և սննդամթերքը ____________ դրամ|
| (տառերով) |
| |
| գումարով (ստացել եմ, չեմ ստացել, հրաժարվում եմ): Խնդրում եմ նշված |
| գումարը դուրս գրել իմ անձնական հաշվից |
| |
| ընդգծել |
| |
| Կալանավորված անձի, դատապարտյալի ստորագրությունը |
| |
| «»____________ 20 թ. |
| |
._____________________________________________________________________.
___________________________
(կրպակավարի ստորագրությունը)