124.3106.241109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 11 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
12 նոյեմբերի 2009 թվականի N 3106-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 02/520 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված «Շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշման 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրահամայնքի Հանձնաժողովի միջև կնքված ֆինանսավորման հուշագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/520 հրամանը: