040.1389.071209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1389-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1190-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 252-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1190-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հանձնաժողովն իրավաբանական անձի գույքի գնահատում իրականացնելու նպատակով դիմում է գնահատող կազմակերպությանը (անկախ գնահատողին), ընդ որում, գույքի արժեքի հաշվարկման ծախսերը վճարվում են իրավաբանական անձի միջոցների հաշվին»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող և չլուծարված իրավաբանական անձանց հետագա կարգավիճակի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1190-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 252-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) ցանկը լրացնել նոր` 16.1-ին, 61.1-ին և 103.1-ին տողերով.
«._____________________________________________________________________.
|16.|«ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ՊԵՏԱԿԱՆ |Ք. ՀՐԱԶԴԱՆ, ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ |
|1. |ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱԶԴԱՆԻ | |
| |ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊՁ | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|61.|ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |Ք. ԵՐԵՎԱՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 22 |
|1. |«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԻՆՈՏԵՍԱՎԱՐՁՈՒՅԹ» ՊՁ | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|103|«ԲՆԱԿԿՈՄՈՒՆՏՆՏ» Հ/Մ ԱՐՄԱՎԻՐԻ |ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ, Գ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ |
|1. |ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»| |
| |ՊՁ | |
._____________________________________________________________________.
«:
2) ցանկի 1-ին տողում «ԱՐԴՏՐԱՆԶԻՏ ՊՁ» բառերը փոխարինել «ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԴՏՐԱՆԶԻՏ» ԿՈՄԵՐՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՁ» բառերով.
3) ցանկի 30-րդ տողում «ՋՐՇԻՆՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՊՁ» բառերը փոխարինել «ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՋՐՇԻՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ «ՋՐՇԻՆՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊՁ» բառերով.
4) ցանկի 54-րդ տողում «ՇԻՐԱԿ ՊՁ» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐԻԻ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐԻ «ՇԻՐԱԿ» ՊՁ» բառերով.
5) ցանկի 104-րդ տողում «ԱՐՏԱՔԻՆ» բառը փոխարինել «ԱՐՏԱԿԱՐԳ» բառով.
6) ցանկում «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով.
7) ցանկի 133-րդ տողում «ՇԱՏՎԱՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ» ՊՁ» բառերը փոխարինել «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ «ՇԱՏՎԱՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ» ՊՁ» բառերով.
8) ցանկի 148-րդ տողում «ՆՈՐԱՊԱՐ» բառը փոխարինել «ՆՈՐԱՊԱՏ» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ