040.0972.310809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 2009 թվականի N 972-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների մասին» N 484-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետը լրացնել «ինչպես նաև տեղեկություններ հաստատագրված վճարի չափի մասին» բառերով.
i
2) որոշման 2-րդ կետը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով
i
3) որոշմամբ հաստատված ձևի վերնագիրը «ծավալների» բառից հետո լրացնել «և հաստատագրված վճարի չափի» բառերով, և ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7, 8, 9 և 10-րդ կետերով.
«.___________________________________________________________________.
|7. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ իրացված | |
|գազի ծավալի (տող 6 x 20)` դրամ | |
|___________________________________________________________|_______|
|8. Հաստատագրված վճարի ամսական չափը` հաշվարկված ըստ ստացված | |
|գազի ծավալի (տող 5.1 x 87.5% x 20)` դրամ | |
|___________________________________________________________|_______|
|9. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության | |
|օրենքի 59.6-րդ հոդվածով սահմանված հաստատագրված վճարի | |
|նվազագույն ամսական չափը | |
|___________________________________________________________|_______|
|10. Տվյալ ամսվա համար վճարման ենթակա հաստատագրված վճարի | |
|ամսական չափը` դրամ | |
|(նշվում է 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում նշված մեծություններից| |
|առավելագույնը) | |
.___________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ