Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 465-Ն ...

 

 

040.0826.270709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2009 թվականի N 826-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին, 51-րդ հոդվածի 3-րդ մասին և 80-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով պայմանավորված` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հողի հարկ վճարողներին հաշվառող մարմիններին հարկվող օբյեկտ համարվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հողի սեփականատերերի և պետական սեփականություն հանդիսացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 465-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են խմբավորված` ըստ հողամասերի գտնվելու վայրի համապատասխան վարչական շրջանների:».

i

2) «Հողամասերի հաշվառման ու գնահատման ամփոփ ցուցակ» N 1, «Հողամասերի սեփականատերերի (համասեփականատերերի) և օգտագործողների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ» N 2 և «Հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ» N 3 ձևերի դիմային մասերում «ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի» բառերով.

3) «Հողամասերի հաշվառման ու գնահատման ամփոփ ցուցակ» N 1 ձևի դարձերեսի ամփոփ ցուցակի լրացման կարգում`

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար ամփոփ ցուցակի ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:»,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա ամփոփ ցուցակի 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:».

4) «Հողամասերի սեփականատերերի (համասեփականատերերի) և օգտագործողների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ» N 2 ձևի դարձերեսի տեղեկությունների լրացման կարգում`

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:»,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:».

5) «Հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ» N 3 ձևի դարձերեսի տեղեկությունների լրացման կարգում`

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:»,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե հողամասի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ, ինչպես նաև օգտագործողի հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2009
N 826-Ն
Որոշում