118.0211.100798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
1 հուլիսի 1998թ. թիվ 211
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի «ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 104 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով ՀՀ տարածքում անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործունեությունը ակտիվացնելու նկատառումներից`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 09.04.98 թ. «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման գործունեությունը կանոնակարգելու մասին» թիվ 104 հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«2. Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող մասնագիտացված անձանց սեփական կապիտալի նվազագույն չափը սահմանել Հայաստանի Հանրապետությունում գործող նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 07 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800150