041.0378.290698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 1998 թվականի թիվ 378
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 01.05.00 թիվ 233 որոշում)
2. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 9-ի «Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 130 որոշման 1-ին կետը` աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասով.
i
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի թիվ 38 և 1997 թվականի ապրիլի 9-ի թիվ 130 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 573 որոշման 2-րդ կետը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ. հունիսի
29-ի թիվ 378 որոշմամբ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
(ուժը կորցրել է 01.05.00 թիվ 233 որոշում)
Նախարարի աշխատակազմ
Կենսաթոշակային ապահովության վարչություն
Աշխատանքի և զբաղվածության վարչություն
Սոցիալական աջակցության վարչություն
Համակարգչավորման վարչություն
Հաշմանդամների և վետերանների հիմնահարցերի վարչություն
Կանանց, երեխաների հիմնահարցերի վարչություն
Սոցիալական ապահովագրության վարչություն
Ամփոփ վերլուծության վարչություն
Ֆինանսահաշվապահական վարչություն
Միջազգային համագործակցության բաժին
Վերահսկողության բաժին
Կադրերի և ընդհանուր բաժին Գործերի կառավարություն
(կառուցվածքը լրաց. 16.12.98 թիվ 729, փոփ. 27.10.99 թիվ 672 որոշումներ)