121.0005.060209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 02 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109061
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀՐԱՄԱՆ
26 հունվարի 2009 թվականի N 05-Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման
նախարարի
2009 թ. հունվարի 26-ի
N 05-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Համայնքային ծառայողների գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան)` համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասին կադրային գործի վարման համար անհրաժեշտ տեղեկությունների ամբողջականությունն է:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորած մարմին) համապատասխան քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) տրամադրած տեղեկությունների հիման վրա վարում է միասնական գրանցամատյանը, որում պարունակվող տեղեկությունները թարմացվում են սույն կարգով սահմանված ժամկետներում:
(2-րդ կետը փոփ. 21.07.09 թիվ 13-Ն, 29.05.13 թիվ 2-Ն հրամաններ)
3. Գրանցամատյանը չի հրապարակվում:
4. Գրանցամատյանում գրանցելու հիմք է հանդիսանում անձին օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայության պաշտոնում նշանակելը, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը:
i
5. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերի սույն կարգի 8-րդ կետում նշված տվյալների հիման վրա:
(5-րդ կետը փոփ. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
6. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.
i
1) համայնքային կազմակերպություններ.
2) համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ.
3) համայնքային ծառայության պաշտոններ.
4) համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք:
(6-րդ կետը փոփ. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
i
6.1. «Համայնքային կազմակերպություններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` կազմակերպության անվանումը, տեսակը և ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում:
(6.1-ին կետը լրաց. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
6.2. «Համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակներ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` հաստիքի տեսակը (քաղաքական, հայեցողական, համայնքային ծառայության, տեխնիկական սպասարկման և այլն), անվանումը, կազմակերպության անվանումը, պաշտոնի ծածկագիրը, հաստիքային միավորը, պաշտոնային դրույքաչափը, հավելումը, հավելավճարը և աշխատավարձի չափը:
(6.2-րդ կետը լրաց. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
i
7. Համայնքային ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները` համայնքային ծառայության պաշտոնի լրիվ անվանումը, համայնքային ծառայության պաշտոնների խումբը և ենթախումբը, աշխատակազմի անվանումը և կազմակերպաիրավական տեսակը, ստորաբաժանման անվանումը` այդպիսին լինելու դեպքում, պաշտոնը ստեղծելու, ինչպես նաև փոփոխելու մասին իրավական ակտի համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
(7-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 2-Ն, 05.11.14 թիվ 13-Ն հրամաններ)
i
8. Համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններից ազատված անձինք» բաժնում ներառվում են սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տեղեկությունները:
(8-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 2-Ն, 05.11.14 թիվ 13-Ն հրամաններ)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
i
(9-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 2-Ն հրաման)
i
10. Գրանցամատյանային տեղեկությունները աշխատակազմի կողմից թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվում են համապատասխան մարզպետարան (Երևանում` Երևանի քաղաքապետարան)` համայնքային կազմակերպությունների հաստիքացուցակների և սույն կարգի N 1 և N 2 ձևերով նախատեսված տվյալների հիման վրա:
(10-րդ կետը փոփ. 29.05.13 թիվ 2-Ն, 05.11.14 թիվ 13-Ն հրամաններ)
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 29.05.13 թիվ 2-Ն հրաման)
i
12. Սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարանը (Երևանում` Երևանի քաղաքապետարանը) 3 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:
(12-րդ կետը փոփ. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
i
12.1. Գրանցամատյանը վարվում է էլեկտրոնային եղանակով` համակարգչային այնպիսի ծրագրով, որը հնարավորություն է տալիս գրանցամատյանում գրառումներ կատարել միայն համապատասխան գաղտնաբառեր մուտքագրելու արդյունքում և հասանելի լինի միայն գրանցամատյանը վարող պատասխանատու անձանց համար:
(12.1-ին լարց. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
12.2. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը) նշանակում է մարզի համայնքների (Երևանի քաղաքապետարանի) պատասխանատու աշխատակիցներ, որոնց լիազորած մարմնի կողմից տրվում են գաղտնաբառեր` համակարգչային ծրագիր մուտք գործելու համար:
(12.2-րդ լարց. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
12.3. Գրանցամատյանում գրառումները կատարվում են յունիկոդ տառատեսակով:
(12.3-րդ լարց. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
12.4. Տեխնիկական պատճառներով համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունները մուտքագրելու անհնարինության դեպքում այդ տեղեկությունները վերջիններս լիազորած մարմին են ներկայացնում թղթյա կրիչով կամ էլեկտրոնային եղանակով` սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետում:
(12.4-րդ լարց. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
12.5. Սույն կարգի 12.4-րդ կետում նշված տեղեկությունը ստանալուց հետո լիազորած մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է գրանցամատյան:
(12.5-րդ լարց. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
i
13. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար աշխատակազմերը (բացառությամբ` Երևանի քաղաքապետարանի) սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները համապատասխան մարզպետարան են ներկայացնում նշված տեղեկությունների և դրանց փոփոխությունների ի հայտ գալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
(13-րդ կետը փոփ. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
i
13.1. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը սույն կարգի 6.1-ին, 6.2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և դրանց փոփոխությունները մուտքագրում է գրանցամատյան` դրանց ի հայտ գալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(13.1-ին լարց. 05.11.14 թիվ 13-Ն հրաման)
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 29.05.13 թիվ 2-Ն հրաման)
i
15. Համապատասխան մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև համապատասխան աշխատակազմի քարտուղարի գրավոր հարցման հիման վրա լիազորած մարմինը նրանց տրամադրում է տվյալ աշխատակազմի վերաբերյալ գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ:
Ձև N 1
i
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
__________ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Ստորաբաժանման|Համայնքային |Պաշտոնի նշանակման |Անունը, |
| |անվանումը |ծառայության | |հայրանունը,|
| | |պաշտոնի | |ազգանունը |
| | |__________________|____________________| |
| | |Անվանումը|Անձնագրի|Հիմքը |Ամսա- | |
| | | |ծածկա- |(որոշում, |թիվը | |
| | | |գիրը |հրաման, | | |
| | | | |պայմանագիր),| | |
| | | | |նշել նաև | | |
| | | | |«ՀԾՄ» ՀՀ | | |
| | | | |օրենքի | | |
| | | | |համապատասխան| | |
| | | | |հոդվածը | | |
|___|_____________|_________|________|____________|_______|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_____________|_________|________|____________|_______|___________|
|1. | | | | | | |
|___|_____________|_________|________|____________|_______|___________|
|2. | | | | | | |
|___|_____________|_________|________|____________|_______|___________|
|3. | | | | | | |
|___|_____________|_________|________|____________|_______|___________|
|4. | | | | | | |
|___|_____________|_________|________|____________|_______|___________|
|5. | | | | | | |
._____________________________________________________________________.
.___________________________________________________________________.
|Համայնքային |Ծննդյան |Սեռը|Անձնագրի |Բնակության|
|ծառայության դասային |ամսաթիվը,| |(փախստականի |վայրը |
|աստիճանը |ամիսը, | |կարգավիճակը | |
|____________________________|տարին | |հավաստող | |
|Դասային |Դասային |Դասային | | |փաստաթղթի) | |
|աստիճանը|աստիճանի |աստիճանի | | |տվյալները | |
| |շնորհման |իջեցման | | |(սերիան, | |
| |ամսաթիվը,|ամսաթիվը,| | |համարը և | |
| |ամիսը, |ամիսը, | | |ում կողմից | |
| |տարին |տարին | | |է տրվել) | |
|________|_________|_________|_________|____|____________|__________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
|________|_________|_________|_________|____|____________|__________|
|________|_________|_________|_________|____|____________|__________|
|________|_________|_________|_________|____|____________|__________|
|________|_________|_________|_________|____|____________|__________|
|________|_________|_________|_________|____|____________|__________|
.___________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Հեռախոսա-| Կրթության վերաբերյալ տվյալներ |
|համարները|___________________________________________________________|
| |Կրթությունը|ՈՒսումնական|ՈՒսման|ՈՒսման|Մասնագի- |Որակավո- |
| | |հաստատու- |սկիզբը|ավարտը|տությունը|րումը |
| | |թյունը | | | | |
|_________|___________|___________|______|______|_________|___________|
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
|_________|___________|___________|______|______|_________|___________|
|_________|___________|___________|______|______|_________|___________|
|_________|___________|___________|______|______|_________|___________|
|_________|___________|___________|______|______|_________|___________|
|_________|___________|___________|______|______|_________|___________|
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Զինապարտու-|Զինվորական|Գիտական աստիճանը | Խրախուսանքները |
|թյունը |կոչումը |(կոչումը) | |
| | |____________________|_________________________|
| | | Աստիճանը |Շնորհման |Խրախուսանքի |Խրախուսանքի |
| | | (կոչումը)|ամսաթիվը,|տեսակը |կիրառման |
| | | |ամիսը, | |ամսաթիվը, |
| | | |տարին | |ամիսը, տարին|
|___________|__________|__________|_________|____________|____________|
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
|___________|__________|__________|_________|____________|____________|
|___________|__________|__________|_________|____________|____________|
|___________|__________|__________|_________|____________|____________|
|___________|__________|__________|_________|____________|____________|
|___________|__________|__________|_________|____________|____________|
|___________|__________|__________|_________|____________|____________|
._____________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Կարգապահական | Վերապատրաստում | |Ատեստա- |
|տույժերը | | |վորումը |
|_________________|________________________________|_________|____________|
|Կարգա- |Կարգա- |Վերապատ-|Սկիզբը|Ավարտը|Ծրագրի |Վերապատ- |Ամսա- |Արդ- |
|պահական|պահական |րաստում | | |անվանումը|րաստման |թիվը, |յուն-|
|տույժի |տույժի |իրակա- | | | |մասին |ամիսը,|քը |
|տեսակը |կիրառման |նացնող | | | |ավարտական|տարին | |
| |ամսաթիվը,|կազմա | | | |փաստաթղթի| | |
| |ամիսը, |կերպու- | | | |համարը | | |
| |տարին |թյունը | | | | | | |
|_______|_________|________|______|______|_________|_________|______|_____|
| 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 | 34 | 35 | 36 |
|_______|_________|________|______|______|_________|_________|______|_____|
|_______|_________|________|______|______|_________|_________|______|_____|
|_______|_________|________|______|______|_________|_________|______|_____|
|_______|_________|________|______|______|_________|_________|______|_____|
|_______|_________|________|______|______|_________|_________|______|_____|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Աշխատանքային ստաժը (պաշտոնի նշանակման օրվա դրությամբ) |
|_________________________________________________________________________|
|Ընդհա-|Համայն |Պետական|Մասնա- |Քաղա- |Հայեցո-|Քաղաքա-|Պետա- |Համայնքի |
|նուր |քային |ծառա- |գիտական|քական |ղական |ցիական |կան և |ավագանու |
| |ծառա- |յության| |պաշտոն-|պաշտոն-|պաշտոն-|(կամ) |անդամի |
| |յության| | |ներում |ներում |ներում |համայն-|աշխա- |
| | | | | | | |քային |տանքային |
| | | | | | | |կառա- |գործու- |
| | | | | | | |վարման |նեությամբ |
| | | | | | | |ոլորտի |զբաղվելու |
| | | | | | | | |ժամանակա- |
| | | | | | | | |հատվածը |
|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__________|
| 37 | 38 | 39 | 40 | 41 | 42 | 43 | 44 | 45 |
|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__________|
|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__________|
|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__________|
|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__________|
|______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__________|
._________________________________________________________________________.
.________________________________.
|Վերջին կիսամյակային|Ծանոթություն|
|հաշվետվության | |
|ամսաթիվը, ամիսը, | |
|տարին | |
|___________________|____________|
| 46 | 47 |
|___________________|____________|
|___________________|____________|
|___________________|____________|
|___________________|____________|
|___________________|____________|
.________________________________.
(1-ին ձևը փոփ. 29.05.13 թիվ 2-Ն, 05.11.14 թիվ 13-Ն հրամաններ)
Ձև N 2
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
__________ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ
.____________________________________________________________________.
|Հ/հ|Ստորաբաժանման|Պաշտոնը|Պաշտոնի|Անունը, |Ազատման |Ազատման |
| |անվանումը | |ծածկա- |հայրանունը,|հիմքերը |ամսաթիվը,|
| | | |գիրը |ազգանունը |(նշել «ՀԾՄ» |ամիսը, |
| | | | | |ՀՀ օրենքի |տարին |
| | | | | |համապատասխան| |
| | | | | |հոդվածի | |
| | | | | |կոնկրետ | |
| | | | | |մասը) | |
|___|_____________|_______|_______|___________|____________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_____________|_______|_______|___________|____________|_________|
|1 | | | | | | |
|___|_____________|_______|_______|___________|____________|_________|
|2 | | | | | | |
|___|_____________|_______|_______|___________|____________|_________|
|3 | | | | | | |
|___|_____________|_______|_______|___________|____________|_________|
|4 | | | | | | |
|___|_____________|_______|_______|___________|____________|_________|
|5 | | | | | | |
.____________________________________________________________________.
(2-րդ ձևը փոփ. 29.05.13 թիվ 2-Ն հրաման)