010.0023.150109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել «(Երևանի քաղաքապետը)» և «(Երևան քաղաքի)» բառերը.
2) 4-րդ մասից հանել «(Երևան քաղաքի)» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «(Երևան քաղաքի)» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
15 հունվարի 2009 թվականի
ՀՕ-23-Ն