Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐ ...

 

 

040.1398.021208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2008 թվականի N 1398-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի նկարագրի (այսուհետ` նկարագիր) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շապիկի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև` հայերեն գլխատառերով տպագրվում են «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ դրանից ներքև` անգլերեն և համեմատաբար փոքր գլխատառերով` «REPUBLIC OF ARMENIA NON-CITIZENSHIP CERTIFICATE:».

2) ուժը կորցրած ճանաչել նկարագրի երրորդ պարբերությունը.

3) նկարագրի չորրորդ պարբերությունից հանել «, իսկ դրանից ներքև` հայերեն և անգլերեն` համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում են «1954 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ» և «(CONVENTION OF 28 SEPTEMBER 1954)» բառերը» բառերը.

4) նկարագրի հինգերորդ պարբերությունում «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը փոխարինել «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2008
N 1398-Ն
Որոշում