Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1596- ...

 

 

040.1157.171008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1157-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1596-Ն ԵՎ N 1597-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 1596-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» N 1597-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» N 1597-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1157-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 4-ի

N 1596-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների (այսուհետ` հավաստագրման կենտրոն) հավատարմագրման կարգը:

2. Հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

II. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3. Հավաստագրման կենտրոնի հավատարմագրման համար հիմք են ծառայում հավաստագրման կենտրոնի կողմից տրամադրվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի, այդ հավաստագրերին համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցների ու իր կողմից մատուցվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված այլ ծառայությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատները` տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից միակողմանիորեն կամ երկկողմանիորեն ճանաչված տեղական կամ միջազգային սերտիֆիկացնող մարմնի կողմից:

4. Հավաստագրման կենտրոնը կարող է հավատարմագրվել`

1) լիազոր մարմնի կողմից ճանաչման կարգով, եթե լիազոր մարմնին հայտնի են հավաստագրման կենտրոնի մասին սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերը.

2) հավաստագրման կենտրոնի կողմից լիազոր մարմնին դիմելու կարգով, եթե դիմումին կից ներկայացվում են սույն կարգի 3-րդ կետում նշված հիմքերը:

5. Լիազոր մարմինն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում հավատարմագրում է հավաստագրման կենտրոնը և կատարում համապատասխան գրառում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանում (ռեգիստրում), ինչի մասին տեղեկացնում է հավաստագրման կենտրոնին:

6. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հավատարմագրումը մերժելու հիմք կարող է լինել հավաստագրման կենտրոնի կողմից կեղծ հիմքեր ներկայացնելը, որի մասին լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է հավաստագրման կենտրոնին` համապատասխան հիմնավորմամբ:

7. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կամ այլ շահագրգիռ անձանց կողմից համապատասխան դիմումի առկայության դեպքում լիազոր մարմինը տրամադրում է հավաստագրման կենտրոնի հավատարմագրման մասին տեղեկանք:

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

8. Լիազոր մարմինը կարող է հավաստագրման կենտրոնին դատական կարգով զրկել հավատարմագրումից, եթե վերահսկման ընթացքում լիազոր մարմնի կողմից բացահայտվել են հավաստագրման կենտրոնի տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի, դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցների ու էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված` մատուցվող այլ ծառայությունների անհամապատասխանություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և (կամ) սերտիֆիկատներում նշված չափանիշներին:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1157-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 4-ի

N 1597-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ (ՌԵԳԻՍՏՐԸ) ՎԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրված կենտրոնների (այսուհետ` հավաստագրման կենտրոն) մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը:

2. Մատյանը (ռեգիստրը) պարտադիր վարվում է բոլոր հավատարմագրված հավաստագրման կենտրոնների համար:

3. Մատյանը (ռեգիստրը) վարում է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

II. ՄԱՏՅԱՆԻ (ՌԵԳԻՍՏՐԻ) ՎԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

4. Մատյանը (ռեգիստրը) հավատարմագրված հավաստագրման կենտրոնների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանն է:

5. Մատյանում (ռեգիստրում) գրանցվում են հետևյալ տեղեկությունները`

1) հավատարմագրված հավաստագրման կենտրոնի անվանումը, գործունեության իրականացման և (կամ) իրավաբանական անձի գտնվելու վայրերը.

2) սերտիֆիկացնող մարմնի անվանումը, հասցեն.

3) սերտիֆիկատի համարը, այն տալու ամսաթիվը և, առկայության դեպքում, գործողության ժամկետը.

4) հավատարմագրման, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հավատարմագրումից զրկելու ամսաթիվը:

6. Լիազոր մարմինը, իր հայեցողությամբ, գրանցամատյանում կարող է զետեղել նաև այլ տեղեկություններ:

7. Մատյանում (ռեգիստրում) գրանցված տեղեկություններն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխվել և (կամ) թարմացվել, որի մասին այդ տեղեկությունների սկզբնական գրանցման տողում կատարվում է համապատասխան նշում:

8. Լիազոր մարմինն ապահովում է մատյանի (ռեգիստրի) պաշտպանվածությունը և հրապարակայնությունը` առնվազն իր պաշտոնական կայքի միջոցով:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2008
N 1157-Ն
Որոշում