Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆ ...

 

 

030.0226.200808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1063 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 5-րդ կետերը.

i

2) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով`

i

«12. Պետական եկամուտների կոմիտե»:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև 2009 թվականի հունվարի 1-ը ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:

 

20 օգոստոսի 2008 թվականի

ՆՀ-226-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.08.2008
N ՆՀ-226-Ն
Հրամանագիր