040.0696.080708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2008 թվականի N 696-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 891-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 891-Ն որոշման N 2 հավելվածում Ս. Սարգսյանի, Հ. Աբրահամյանի և Դ. Լոքյանի փոխարեն ընդգրկել Տ. Սարգսյանին, Ա. Գևորգյանին և Ա. Գրիգորյանին: Այդ կապակցությամբ «Ս. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)», «Հ. Աբրահամյան - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար» և «Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերը փոխարինել «Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)», «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» և «Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածում Հ. Աբրահամյանի և Դ. Լոքյանի փոխարեն ընդգրկել Ա. Գևորգյանին և Ա. Գրիգորյանին: Այդ կապակցությամբ «Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ) բառերով, իսկ «Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերը` «Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերով: «Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ