Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ, ՆՐԱՆՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ, ՆՐԱՆՑ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 1995 թվականի թիվ 111

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում,

դրանց մասնաճյուղերում և արտարժույթի փոխանակման կետերում

սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի մասին

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» , «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի ստեղծման և գործունեության» կարգի դրույթներից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում  է.

 

i

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, դրանց մասնաճյուղերում և արտարժույթի փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի» կարգը (կցվում է):

/խմբ. 15.09.95 թիվ 153 որոշում/

i

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 24 որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ հաշվետվության ձևով. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի գնման և վաճառքի վերաբերյալ» , տասնօրյա, ձև 21 (կցվում է):

/2-րդ կետն ուժը կորցրել է 31.08.95 թիվ 142 որոշում/

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, դրանց մասնաճյուղերում և արտարժույթի փոխանակման կետերում սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի հաշվառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական  բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 52 որոշմամբ հաստատված 1, 2, 3 ձևերով` համապատասխան սյունակներում նշելով «Ս» սիմվոլը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության

1995 թվականի հունիսի 30-ի թիվ 111 որոշմամբ

 

ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում,

դրանց մասնաճյուղերում և արտարժույթի փոխանակման կետերում

սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և դրանց մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության դրամով կարող են իրականացնել սեփականաշնորհման պետական արժեթղթերի առք ու վաճառքի գործառնություններ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (կազմակերպությունների) և ֆիզիկական անձանց, իսկ արտարժույթի փոխանակման կետեր` միայն ֆիզիկական անձանց հետ:

/խմբ. 15.09.95 թիվ 153 որոշում/ 2. Սույն կարգի առաջին կետում նշված գործառնություններն իրականացվում են բանկի կողմից հաստատված առք ու վաճառքի գներով` հատկացված գումարների սահմաններում: Նշված գների մասին տեղեկությունները պարտադիր արտացոլվում են արտարժույթի փոխարժեքների ցուցանակի վրա, իսկ գործառնությունների գրանցումը կատարվում է հաճախորդի ներկայությամբ` արտարժույթով գործառնությունների գրանցման «Մուտքի և ելքի» գրքում:

/կարգի 3-րդ կետն ուժը կորցրել է 06.10.95 թիվ 171 որոշում/

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
30.06.1995
N 111
Որոշում