Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅ ...

01.04.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.04.2008  -ից մինչեւ   01.04.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 29.03.2022 թիվ 121-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2008 թվականի թիվ 39-Ն

 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2008 թվականի ապրիլի 23-ի դռնբաց նիստում «Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) 2008 թվականի ապրիլի 15-ի թիվ ՊՄ/2008-03 դիմումի (այսուհետ` Դիմում) հիման վրա քննարկեց Հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 21-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 01-Ն որոշմամբ (այսուհետ նաև` Որոշում) հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի (այսուհետ նաև` Կարգ)` մինչև դրա ուժի մեջ մտնելը տնտեսվարող սուբյեկտների կողմից կնքված գործարքների վրա գործողության տարածման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը:

Դիմումով Հիմնադրամը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումն այն մասին, թե Դիմումը ներկայացնելու պահին կիրառվո՞ւմ է արդյոք Որոշումը մինչև դրա ուժի մեջ մտնելը կնքված փայաբաժնի ձեռքբերման գործարքների վրա, եթե տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի 20 և ավելի տոկոս փայաբաժնի փաստացի ձեռքբերումը պետք է տեղի ունենա Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Արդյո՞ք այն հանգամանքը, որ մինչև Որոշման ուժի մեջ մտնելը կնքված փայաբաժնի ձեռքբերման գործարքներով փայաբաժնի փաստացի ձեռքբերումը պետք է տեղի ունենա Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ենթադրում է, որ Որոշումը կիրառվում է նաև այդ իրավահարաբերության նկատմամբ:

Քննարկելով Դիմումը, Հանձնաժողովն ամրագրում է, որ Կարգի 5-րդ կետի համաձայն (Որոշումն ուժի մեջ է մտել 2008 թվականի փետրվարի 25-ին)` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, պետք է Հանձնաժողով ներկայացնեն համակենտրոնացման հայտարարագիր, որը ներառում է համակենտրոնացման ձևը և յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը: Իսկ Կարգի 3-րդ կետի համաձայն` Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահից: Փայաբաժնի ձեռքբերման գործարքի պետական գրանցում, Դիմումի մեջ նշված դեպքում, օրենսդրությամբ նախատեսված չէ: Այսպիսով, տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, այն է` ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքներ կնքելը` անկախ կողմերի իրավունքների և պարտականությունների հետագայում ծագման հանգամանքից (պայմանով գործարք)` համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանող Հանձնաժողովի որոշման առկայության պարագայում:

Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.

i

1. Պաշտոնապես պարզաբանել, որ Հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 21-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 01-Ն որոշմամբ հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի գործողությունը չի տարածվում մինչև դրա ուժի մեջ մտնելը կնքված գործարքների վրա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
23.04.2008
N 39
Պաշտոնական պարզաբանում