Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱ ...

 

 

040.0250.310308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2008 թվականի N 250-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման 1-ին կետով հաստատված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 66.1-ին կետով.

 

 

._________________________________________________________________________.

|66.1|Հրապարակային ծանուցման տեղեկատվություն        |   5տ.  |1.          |

|    |պարունակող հայտարարություն                    |        |Իրավաբանական|

|    |                                              |        |անձանց      |

|    |                                              |        |պետական     |

|    |                                              |        |ռեգիստրի    |

|    |                                              |        |գործակալութ-|

|    |                                              |        |յունում     |

._________________________________________________________________________.

«:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 13-ի

N 250-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ներկայացվող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արխիվային մաս են տեղափոխվում հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից նշված կայքի արխիվային մաս տեղափոխման ժամկետը լրանալուց հետո:

2. Ներկայացված հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արխիվային մասում պահպանվում է երեք ամիս ժամկետով:

3. Կայքի արխիվային մասում, հայտարարության պահպանման ժամկետը լրանալուց հետո, այն պահպանվում է էլեկտրոնային կրիչի վրա «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով` առնվազն հինգ տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացված հայտարարությունը, կայքը վարող անձին փոխանցվելուց հետո, պահվում է էլեկտրոնային կրիչի վրա` երեք ամիս ժամկետով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2008
N 250-Ն
Որոշում