040.0025.260108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հունվարի 2008 թվականի N 25-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածի`
i
1) 7-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մինչև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը կամ իրավասու մարմինների կողմից երեխային վերցնելը` երեխան պահվում է կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում».
2) 77-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
i
«Ինքնախեղման և հիվանդության ձևացման (սիմուլյացիա) դրդապատճառները, մինչև դրանց համար համապատասխան տույժի միջոցներ կիրառելը, որոշվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ իրականացված հոգեբանական կամ բժշկական քննության միջոցով համապատասխան մասնագետի տված եզրակացության հիման վրա:».
i
3) 114-րդ կետի 1-ին ենթակետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «կրթություն չունեցող, ինչպես նաև» բառերով.
i
4) 131-րդ կետի երկրորդ պարբերությունում «խցերում» բառը փոխարինել «դրանց համար հատուկ հատկացված սենյակներում» բառերով.
i
5) 146-րդ կետը «սենյակներ» բառից հետո լրացնել «, որոնք հնարավորինս պետք է հարմարեցված լինեն երեխաների ժամանցի համար» բառերով.
6) 182-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Ամուսիններ կամ մերձավոր ազգականներ հանդիսացող կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսազրույցները թույլատրվում են, եթե կալանավորված անձանց դեպքում առկա չէ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը հեռախոսազրույցներն արգելելու մասին:».
7) 238-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«238. Կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարվելու բոլոր դեպքերում և ցանկացած իրավիճակներում կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հիմնական խնդիրները կալանավորված անձանց ու դատապարտյալների կյանքի և առողջության պաշտպանությունը, փախուստի և խմբակային անկարգությունների կանխումն են»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ