Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐ ...

 

 

040.1405.031207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2007 թվականի N 1405-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ձեռք բերելու կամ վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար անձը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.

2) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).

4) դիմում հաշվառման մասին.

5) տեղեկանք բնակության վայրից.

6) նախկին քաղաքացիության երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ (առկայության դեպքում):».

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.

«1.2. Քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարցերի մասին դիմումները քննարկվում են 30-օրյա ժամկետում:».

i

3) կարգի 2-րդ կետը «կացության վկայականը տրվում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Ձև

.____________.

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ               | Լուսանկար  |

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ         |Recent photo|

ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ          |            |

(ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ     |            |

APPLICATION FORM                |            |

FOR CERTIFICATE (FOR EXTENDING THE TERM    |            |

                 OF THE CERTIFICATE) FOR PERSONAL STATUS    .____________.

                           OF STATELESS PERSON                            

 

1. Ազգանունը, անունը/Surname, name _______________________________________

 

2. Ծննդյան տարեթիվը և վայրը/Date & place of birth ______ _______ ________

 

3. Ազգությունը (անձի ցանկությամբ)/Nationality ____________________________

 

4. Սեռը/Sex _______________ 5. Հեռախոսահամարը/Telephone __________________

 

6. Հասցեն/Address ________________________________________________________

 

7. Նախկին քաղաքացիությունը (առկայության դեպքում)/Previous citizenship_____

 

8. Զբաղմունքը/Occupation _________________________________________________

 

9. Կացության ժամկետը/Duration of stay ____________________________________

 

10. Կացության վկայականի համարը/Certificate No. ___________________________

(լրացվում է վկայականի ժամկետը

երկարաձգելու դեպքում)

 

11. Տրվել է/Date of issue ________________________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու

դեպքում)

 

12. Վավերական է մինչև/Valid until _______________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը

երկարաձգելու դեպքում)

 

13. Ամսաթիվը/Date _______ 14. Ստորագրությունը/Signature __________________

 

Ծառայողական նշումներ/For official use only

 

1. Կացության վկայականի համարը ________ _________ ________________________

 

2. Տրվել է _______________ 3. Վավերական է մինչև _____ ________ __________

 

4. Կացության վկայականի ժամկետը երկարաձգվել է մինչև ______________________

 

5. Կացության վկայականի տրամադրման կամ վկայականի ժամկետի երկարաձգման համար

վճարված պետական տուրքի չափը ___________________________________________

 

6. Ստորագրությունը _______________________________________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2007
N 1405-Ն
Որոշում