040.0967.310807
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2007 թվականի N 967-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) բանկերի կողմից պահպանվող փաստաթղթերի համար, որոնք վերաբերում են բանկերի կողմից ավանդների ընդունման, սպասարկման և վերադարձման հետ կապված գործերին, սահմանվում է պահպանման առանձնահատուկ ռեժիմ` համաձայն սույն որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ բաժնի 178.1-ին կետի».
i
2) որոշմամբ հաստատված պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 178.1-ին կետով.
«.________________________________________________________________________.
|178.1.|Բանկերի կողմից ավանդների|մշտական|1. հաշիվը փակվելուց հետո թղթային|
| |ընդունման, սպասարկման և |1 |և (կամ) լազերային սկավառակով |
| |վերադարձման գործեր | | |
.________________________________________________________________________.»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ