040.0105.230298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 1998 թվական թիվ 105
i
ՀՈՂԻ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 21 հոդվածի 2-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով հողի սեփականատերերի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նորաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող սեփականաշնորհված հողերից պետական կարիքների համար հողի սեփականատերերից հետ վերցնել 3 հեկտար վարելահող:
2. Նշված համայնքի վարչական սահմաններում գտնվող պահուստային ֆոնդի հողերից 3 հեկտարը փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 31 հոդվածով սահմանված կարգով, սեփականության իրավունքով համարժեք հողամասեր հատկացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողի սեփականատերերին:
3. Մշտական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը սահմանված կարգով հողամաս հատկացնելու սույն որոշմամբ հետ վերցված 3 հեկտար վարելահողը փոխադրել արդյունաբերության, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության հողերի կատեգորիա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 23-ից: