Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 13 ...

 

 

040.0784.170707

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2007 թվականի N 784-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1335-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1131-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի օտարման գործարքից առաջացած փոխհարաբերությունների կարգավորման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1131-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1335-Ա որոշումը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու մասին» N 1131-Ա որոշման 1-ին կետի «բ» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ընկերության հաշվին է փոխանցում 2694.0 մլն դրամ, վերջինիս, իր հերթին, ստացված գումարն ուղղում է աշխատավարձի (1280,0 մլն դրամ), եկամտահարկի (179,0 մլն դրամ) և սոցիալական վճարների (1235,0 մլն դրամ) գծով առկա պարտավորությունների մարմանը».

2) հինգերորդ պարբերության մեջ «7710,0 մլն դրամ» և յոթերորդ պարբերության մեջ «2120,0 մլն դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «7544,7 մլն դրամ» և «2106,3 մլն դրամ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2007
N 784-Ա
Որոշում