Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈ ...

 

 

041.0085.060298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 փետրվարի 1998 թվականի թիվ 85

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

(1-ին կետն ուժը կորցրել է 20.08.99 թիվ 505 որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման հավելվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր տողով.

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 35  2  0»:

(2-րդ կետն ուժը կորցրել է 20.08.99 թիվ 505 որոշում)

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության խորհրդի անդամների թիվը` 7 մարդ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության հետ համատեղ 15-օրյա ժամկետում լուծել գործակալության տարածքային ստորաբաժանումների հաստիքների թվի հարցը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն աշխատողների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը և դրա տարածքային ստորաբաժանումներին համապատասխան աշխատանքային տարածքներ հատկացնելու հարցը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թ.

փետրվարի 6-ի թիվ 85

որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

պետական առողջապահական գործակալության կենտրոնական

ապարատի

(կառուցվածքն ուժը կորցրել է 20.08.99 թիվ 505 որոշում)

 

Գործակալության պետի աշխատակազմ

Բժշկական ծառայությունների գնման վարչություն

Վերահսկողության վարչություն

Տեղեկատվական-վերլուծական վարչություն

Վարչատնտեսական բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.02.1998
N 85
Որոշում