040.0067.090298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 1998 թվականի թիվ 67
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայում իրականացվող առևտուրը կանոնակարգելու և դրա նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 267 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման թիվ 1 հավելվածում Բագրատաշեն գյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը «NN 1, 2 միջնակարգ դպրոցներ» տողից հետո լրացնել «սահմանամերձ առևտրի «Բագրատաշեն» պետական ձեռնարկություն» տողով:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը և Տավուշի մարզպետին` մեկամսյա ժամկետում ավարտել սահմանամերձ առևտրի «Բագրատաշեն» պետական ձեռնարկության գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
i
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայում արգելել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ենթաակցիզային ապրանքների, ինչպես նաև սուրճի ու շոկոլադի վաճառքը:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքով փոխադրվող (Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող) ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 9-ից: