Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ...

 
i

(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)

(ուժը կորցրել է 10.08.03 թվականից` քրեական օրենսգրքի մասով

(18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)

010.0189.130198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ

17 դեկտեմբերի 1997 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1997 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում`

i

ա) ուժը կորցրած ճանաչել 14 և 19 հոդվածները.

i

բ) 43 հոդվածի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով.

i

գ) հանել 45 հոդվածի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155.1, 162.1, 162.3 հոդվածներում փոփոխություններ նախատեսող պարբերությունները:

i

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 162.3 հոդվածի վերնագիրը և դիսպոզիցիան «հիմնադրամի» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի» բառերով:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի առաջին մասից հանել «162.1» թիվը:

i

Հոդված 4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում`

i

ա) 189 հոդվածի սանկցիայից հանել «չգրանցված մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների թողարկումից, հրապարակումից կամ տարածումից ստացված եկամուտի բռնագրավմամբ» բառերը.

բ) 219.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 219.1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները

 

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով:

i

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երևանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքների ղեկավարները».

i

գ) 244.2 հոդվածի առաջին մասից հանել «48.1» թիվը և «169 հոդվածով» բառերը փոխարինել «48.1 և 169 հոդվածներով» բառերով:

դ) 244.3 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 244.3. Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմինները

 

Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմինները քննում են սույն օրենսգրքի 169.1, 170.2, 170.3, 170.4, 170.6 և 182.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից):

Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի տեղական մարմինների պետերը, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահները, նրանց տեղակալները»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 հունվարի 1998 թ.

ՀՕ-189

 

 

pin
ՀՀ 17.12.1997
N ՀՕ-189 օրենք