Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 836-Ն ...

 

 

041.0920.231106

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 836-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 836-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության`

i

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև կնքված «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» N 3920 AM, «Թռչնագրիպի նախապատրաստվածություն» N 4178 AM վարկային, «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» N TF 053436, «Թռչնագրիպի նախապատրաստվածություն» N TF 056629 դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային այլ ծրագրերի իրականացման կառավարումն է»,

26-րդ կետում «10 անդամ» բառերը փոխարինել «11 անդամ» բառերով.

i

բ) որոշմամբ հաստատված խորհրդի անհատական կազմը «Ս. Տեր-Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ» տողից հետո լրացնել «Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.11.2006
N 920-Ն
Որոշում