(ուժը կորցրել է 06.04.09 թիվ 04-Ն հրաման)
i
100.1214.280906
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 09 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 դեկտեմբերի 2005 թվականի N 1214-Ն
«ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
i
Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 18-ի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 811-Ա որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1.1. Վարորդի սթափության վիճակի զննության կարգը (հավելված 1):
1.2. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության ձևը (հավելված 2):
1.3. Վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի ձևը (հավելված 3):
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ դրանց սեփականության ձևից և ենթակայությունից) ղեկավարներին` վարորդների սթափության վիճակի զննություն իրականացնելիս առաջնորդվել սույն հրամանով հաստատված դրույթներով:
3. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 16-ի
N 1214-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
1. Սույնով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հիման վրա վարորդի սթափության վիճակի զննության հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը տարածվում է նաև անձի սթափության վիճակի որոշման այլ դեպքերի վրա:
2. Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ և/կամ այլ հոգեներգործուն նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավապահ մարմինների որոշումների կամ ուղեգրերի, և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն:
3. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է տվյալ տեսակի բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Վերոնշյալ բուժհաստատությունների շուրջօրյա աշխատանքի բացակայության դեպքում, աշխատանքային ժամից դուրս, ինչպես նաև հանգստյան և տոնական օրերին վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է շտապօգնության կայանների կողմից:
4. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է բուժհաստատության ղեկավարի հրամանով նշանակված բժշկի կամ ստորաբաժանման կողմից:
5. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի հայտնաբերման հետազոտությունները` համաձայն իրավապահ մարմինների որոշումների կամ ուղեգրերի իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, իսկ փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից:
6. Վարորդի սթափության վիճակի զննությունը, նրա օրգանիզմում ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի հայտնաբերման հետազոտությունները` կազմակերպությունների դիմումի կամ քաղաքացու նախաձեռնությամբ համաձայն իր դիմումի իրականացվում են վճարովի, իսկ փոխհատուցումն իրականացվում է դիմող կազմակերպության կամ քաղաքացու կողմից:
7. Վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում կազմվում է «Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն» երեք օրինակից, առանց ջնջումների:
8. Սթափության վիճակի զննությունից վարորդի կողմից հրաժարվելու դեպքում զննություն իրականացնող բժիշկը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում և արձանագրությունում կատարում է համապատասխան գրառում:
9. Սթափության վիճակի որոշման համար վարորդներից վերցվում է ոչ ավելի, քան 20 միլիլիտր արյուն և 200 միլիլիտր մեզ:
10. Սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) պահվում են բժշկական կազմակերպությունում 2 ամիս:
11. Մեկ եղանակով (մեթոդով) սթափության վիճակի զննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զննվողը իրավունք ունի պահանջել, որ իր սթափության վիճակը որոշվի նաև այլ եղանակով (մեթոդով):
12. Վարորդի սթափության վիճակի զննությունն ավարտելուց հետո վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության առաջին օրինակը տրվում է վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու որոշում կայացրած իրավապահ մարմնին, դիմում ներկայացրած կազմակերպությանը կամ քաղաքացուն, ինչի մասին ստացողը վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանում նշում է «ստացա արձանագրության առաջին օրինակը», արձանագրության ստացման ամսաթիվը և հաստատում ստորագրությամբ:
13. Վարորդի սթափության վիճակի զննությունն ավարտելուց հետո վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության երկրորդ օրինակին կցվում է որոշումը, ուղեգիրը կամ դիմումը, իսկ կենսամիջավայրերի տոքսիկոքիմիական հետազոտության դեպքում` նաև այդ հետազոտության պատասխանը: Արձանագրությունները պետք է լինեն համարակալված, կնքված, մատյանը նույնպես` պետք է լինի համարակալված, կարված և վավերացված կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ու կնիքով: Փաստաթղթերը պահվում են երեք տարի ժամանակով:
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 16-ի
N 1214-Ն հրամանի
Ձև
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N
(բուժհիմնարկի լրիվ անվանումը)
1. Զննության ժամը, օրը, ամիսը, տարեթիվը ---------------------------
2. Զննությունը կատարողի Ա.Ա.Հ. և պաշտոնը -------------------------
-----------------------------------------------------------------------
3. Զննվողի Ա.Ա.Հ. -------------------------------------------------
4. Ծննդյան թիվը ---------------------------------------------------
5. ՈՒմ կողմից է կայացվել զննության որոշումը -----------------------
-----------------------------------------------------------------------
6. Տեղեկություններ ալկոհոլի, դեղերի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գործածման մասին -------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
7. Արտաշնչված օդի հետազոտությունը`
* մեթոդը` ---------------------------------------------------------
* հետազոտման արդյունքը` -------------------------------------------
8. Օրգանիզմի հետազոտությունը`
* կենսամիջավայրի տեսակը` ------------------------------------------
* հետազոտման արդյունքը` -------------------------------------------
9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ -------------------------------------------------
Հետազոտող` ------------------------
(ստորագրություն)
Հետազոտվող` ------------------------
(ստորագրություն)
Բժշկական հաստատության ղեկավար ------------------------
(ստորագրություն)
Կ.Տ.
Հավելված 3
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 16-ի
N 1214-Ն հրամանի
Ձև
վարորդի սթափության վիճակի զննության գրանցման մատյանի
.________________________________________________________________
|Հ/հ|որոշում |որոշման,|ուղեկցողի|զննվողի |զննվողի |զննվողի |
| |կայացրած |ուղեգրի,|Ա.Ա.Հ., |անձը |Ա.Ա.Հ. |բնակության|
| |կազմակեր-|դիմումի |պաշտոնը, |հաստատող |և |և |
| |պության |N, նրա |ծառայո- |փաստաթղթի|ծննդյան |հաշվառման |
| |անվանումը|լրացման |ղական |ձևը և |ամսաթիվը|վայրը |
| | |ամսաթիվը|վկայականի|դրա | | |
| | |և ժամը |N |համարը | | |
|___|_________|________|_________|_________|________|__________|_
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_________|________|_________|_________|________|__________|_
|___|_________|________|_________|_________|________|__________|_
|___|_________|________|_________|_________|________|__________|_
.________________________________________________________________
______________________________________________________________.
|զննությունը |զննության|արձանա- |զննության|արձանագրություն|
|իրականացնողի |ժամը և |գրության|եզրակա- |ստացողի Ա.Ա.Հ.,|
|Ա.Ա.Հ., |ամսաթիվը |N |ցությունը|պաշտոնը, |
|մասնա- | | | |ծառայողական |
|գիտությունը, | | | |վկայականի N, |
|ստորագրությունը| | | |ստորագրությունը|
| | | | |ամսաթիվը |
_|_______________|_________|________|_________|_______________|
| 8 | 9 | 10 | 11 | 12 |
_|_______________|_________|________|_________|_______________|
_|_______________|_________|________|_________|_______________|
_|_______________|_________|________|_________|_______________|
______________________________________________________________.