040.0552.021297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«2» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 1997 թ. թիվ 552
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» թիվ 183 որոշման մեջ /Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի թիվ 270 որոշման խմբագրությամբ/ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի III բաժնի «Հիմնական միջոցների գնահատման կարգը» ենթաբաժնի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էներգետիկայի բնագավառի արտադրող, փոխադրող և բաշխող ձեռնարկությունների հիմնական միջոցների գնահատման կարգը մշակում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»: