041.0442.170606
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2006 թվականի N 442-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 2-ի «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 84 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին
տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ն. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարության աշխատակազմի միջազգային
հարաբերությունների և սփյուռքի հետ
համագործակցության վարչության պետ
Ա. Մարության - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության աշխատակազմի օդային
փոխադրումների կարգավորման և լիցենզավորման
վարչության պետ
Ս. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության աշխատակազմի հարկային վարչարարության
կատարելագործման վարչության պետի տեղակալ
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Է. Փանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ