040.0002.141197 /կամ 040.ՀՕՈՒՈՒՈ-2.141197/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՀՕՈՒՈՒՈ-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» ՀՕՈՒՈՒՈ-1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Սահմանել, որ`
i
ա) սույն որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան հաստատագրված վճար վճարողները ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման գծով ապրանքների (շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների) դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն ավելացվում են ապրանքների ձեռքբերման արժեքին (շրջանառության ծախքերին).
բ) սույն որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան հաստատագրված վճար վճարողները Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափը և գումարը չեն նշվում: Հարկի գումարի առանձնացման դեպքում ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում սահմանված կարգով` անկախ հաստատագրված վճարների վճարումից.
գ) սույն որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան հաստատագրված վճար վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման և արտադրության մասով կասեցվում են մաքսատուրքի և (կամ) ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները.
դ) Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից»:
i
Այդ կապակցությամբ որոշման 3-րդ և 4-րդ կետերը համարել համապատասխանաբար 4-րդ և 5-րդ կետեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 14-ից:
14 նոյեմբերի 1997 թ.
ՀՕՈ-2