040.0497.071197
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 1997 թ. թիվ 497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի թիվ 161 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 43 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 2-րդ կետը լրացնել «իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով: