(ուժը կորցրել է 15.05.06 թիվ 120-Ն հրաման)
i
116.0069.210306
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 03 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11606078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 մարտի 2006 թվականի N 69-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» ենթակետի դրույթով.
Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
ա) Հայաստանի Հանրապետության շքանշանների շարքից. «Տիգրան Մեծ» շքանշան» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության շքանշանների շարքից. «Առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշան» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 2 հավելվածի.
գ) Կանանց միջազգային օրվան` մարտի 8-ին նվիրված. «Կանանց միջազգային օր» նամականիշը, համաձայն N 3 հավելվածի.
դ) Մակար Եկմալյանի ծննդյան 150-ամյակին նվիրված. «Մակար Եկմալյան 1856-1905» նամականիշը, համաձայն N 4 հավելվածի.
ե) Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս. Համազասպ Բաբաջանյան 1906-1977» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 5 հավելվածի:
--------------------------------
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում