041.0180.150306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2006 թվականի N 180-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 511-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 511-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Դ. Լոքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի
տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Հ. Թորոսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների վարչության
պետ
Ա. Ներսիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և
սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի մարզական
միջազգային կապերի վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ
Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Է. Փանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Եվրոպայի վարչության պետ
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ