041.0166.090306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2006 թվականի N 166-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 72 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 12-ի «Առևտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 72 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել առևտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը`
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Տ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Ղալաչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարության աշխատակազմի միջազգային
հարաբերությունների և սփյուռքի հետ
համագործակցության վարչության պետ
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ա. Անտոնյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն»
գործակալության պետ
Վ. Մովսեսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ս. Ծատուրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության, ներպետական իրավունքի և
միջազգային պայմանագրերի կատարման բաժնի գլխավոր
մասնագետ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչության,
Մայրցամաքային Ասիայի երկրների բաժնի երկրորդ
քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ