(ուժը կորցրել է 12.11.98 թիվ 708 որոշում)
i
040.0431.081097
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» հոկտեմբերի 1997 Թ.
___ ____________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 1997 թվականի թիվ 431
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի միջոցով իրականացվող արտարժութային գործունեության համար 1997 թվականի նոյեմբերի 1-ից սահմանել շահութահարկի (եկամտահարկի) հաստատագրված վճարներ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի համար հաստատագրված վճարների սահմանման կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկումն ապահովող հրահանգ` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 8-ի թիվ 431 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի (իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն կամ ֆիզիկական անձ) համար շահութահարկին (եկամտահարկին) համարժեք հաստատագրված վճարների հաշվարկման ու վճարման կարգը:
2. Շահութահարկի (եկամտահարկի) հաստատագրված վճարները կապված չեն հաստատագրված վճարներ կատարողների տնտեսական գործունեության արդյունքների հետ և որոշվում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված չափերով:
II. Հաստատագրված վճարներ կատարողները
3. Հաստատագրված վճարներ են կատարում լիցենզիա ստացած արտարժույթի փոխանակման բոլոր կետերը:
4. Արտարժույթի փոխանակման կետերը գործում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա և չեն կարող զբաղվել այլ գործունեությամբ:
5. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության բանկերի գործառնական գրասենյակների (կետերի) կողմից իրականացվող գործառնությունների վրա:
III. Հաստատագրված վճարների հաշվարկման և
կատարման կարգը
6. Հաստատագրված վճարներ կատարողների համար կասեցվում են շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:
7. Հաստատագրված վճարներ կատարողներն այդ վճարները կատարում են յուրաքանչյուր ամիս, ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին օրը:
Հաստատագրված վճարների ամսական գումարը 50 հազ. դրամ է, առավելագույն ակտիվության գոտիներում (համաձայն կից ցանկի)` 75 հազ. դրամ, Երևան քաղաքից դուրս գտնվող արտարժույթի փոխանակման կետերի համար` 20 հազ. դրամ:
IY. Հաստատագրված վճարներ կատարողների պատասխանատվությունը և
հաստատագրված վճարների կատարման նկատմամբ հսկողությունը
10. Հաստատագրված վճարների կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:
11. Սույն կարգի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ներգործության միջոցների սահմանված կարգով կիրառումը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում հաստատագրված վճարներ կատարելուց` գործունեությունը շարունակելու դեպքում:
Ց Ա Ն Կ
առավելագույն ակտիվության գոտիների
ա) տոնավաճառներ, վերնիսաժներ, շուկաներ
բ) Երևանի «Զվարթնոց» օդանավակայան
գ) Երևան քաղաքի`
- կայարաններ (ավտոկայաններ)
- մետրոպոլիտենի կայարաններին հարող ստորգետնյա անցումներ
- Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի պողոտաներ
- Կասյան, Աբովյան, Մովսես Խորենացու, Ալավերդյան, Հանրապետության,
Մելիք-Ադամյան, Ա. Իսահակյան փողոցներ: