041.1018.281205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2005 թվականի N 1018-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 175-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի`
i
ա) 8-րդ կետում «2005 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2006 թ. դեկտեմբեր» բառերով.
բ) 15-րդ կետը «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ էներգետիկայի նախարարություն, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով, իսկ «2005 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2006 թ. ապրիլ» բառերով.
գ) 19-րդ կետում «նոյեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով.
դ) 21-րդ կետի`
2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վտանգավոր նյութեր արտադրող, օգտագործող և պահպանող այն կազմակերպությունների, որոնք պարտավոր են ունենալ հնարավոր վթարի կանխարգելման և դրանց հետևանքների վերացման գործողությունների պլաններ, ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ»,
3-րդ սյունակում «2005 թ.» բառը փոխարինել «2006 թ.» բառով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ