030.0229.131205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում արդարադատության խորհրդի մասով կատարված փոփոխությունները` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության`
11-րդ կետի «թ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
i
16-րդ կետում «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության, արդարադատության խորհրդի քարտուղարության ղեկավարները» բառերը փոխարինել «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը» բառերով,
i
17-րդ կետի «ե» ենթակետում «և արդարադատության խորհրդի քարտուղարության կանոնադրությունները» բառերը փոխարինել «կանոնադրությունը» բառով.
17-րդ կետի «զ» ենթակետից հանել «, արդարադատության խորհրդի քարտուղարության» բառերը.
բ) հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
13 դեկտեմբերի 2005 թվականի
ՆՀ-229-Ն