100.0683.250805
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 08 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10005340
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 հուլիսի 2005 թվականի N 683-Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1325-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. ՀՀ առողջապահության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու մասին» թիվ 1325-Ն հրամանով հաստատված «առաջնային ցանկում» կատարել հետևյալ լրացումները.
ա) ցանկի 10.3 ենթակետի «Էնալապրիլ» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
._________________________________________________________________________.
|Լիզինոպրիլ |դեղահատ, 5 մգ, 10 մգ, 20 մգ |
|Lisinopril | |
._________________________________________________________________________.
բ) ցանկի 10.4 ենթակետի «Էնալապրիլ» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.
._________________________________________________________________________.
|Լիզինոպրիլ |դեղահատ, 5 մգ, 10 մգ, 20 մգ |
|Lisinopril | |
._________________________________________________________________________.
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման: