040.0335.130897
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«13» ՕԳՈՍՏՈՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 1997 թ. թիվ 335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 308 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Լոռու մարզպետի հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 308 որոշման թիվ 1 հավելվածում Ստեփանավան քաղաքի ձեռնարկությունների ու կազմակերպությունների ցանկից հանել «մանկական հոգեբանական վերականգնման կենտրոն» բառերը:
2. Ստեփանավանի մանկական հոգեբանական վերականգնման կենտրոնը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը: