041.0589.290705
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2005 թվականի N 589-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 183 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված անհատական կազմում`
i
ա) «Թ. Մարգարյան» և «Ա. Թոփուզյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Գ. Ղարիբջանյան» և «Ն. Ղուկասյան» բառերով.
բ) Վ. Հակոբյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի զարգացման և արտաքին կապերի վարչության պետ Լ. Վարդանյանին.
գ) հանել «Տ. Եգանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ» տողը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ