(ուժը կորցրել է 01.01.09թթ` 21.08.08 ՀՕ-149-Ն օրենք )
010.0129.210605
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի մայիսի 25-ին
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում 3-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել «ժա» ենթակետ`
«ժ) այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց պատկանում է պարզեցված հարկ վճարողի կանոնադրական կապիտալի 50 տոկոս և ավելի փայաբաժին.
ժա) սույն կետի «թ» և «ժ» ենթակետերով սահմանված դեպքերում օրենքով սահմանված ժամկետում պարզեցված հարկ վճարող համարվելու նպատակով մեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացված լինելու ժամանակ պարզեցված հարկ վճարող է համարվում առաջինը դիմում ներկայացրած անձը:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ը) տվյալ տարվա որևէ պահին սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված գործունեության մասով ունեցել է 15.0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով):»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
21 հունիսի 2005 թվականի
ՀՕ-129-Ն