040.0222.250697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 1997 թ. թիվ 222
i
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10, 11, 18 և 21 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 16.06.06 թիվ 983-Ն որոշում)
i
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 10.06.99 թիվ 431 որոշում)
i
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.03.06 թիվ 533-Ն որոշում)
i
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 23.12.04 թիվ 1854-Ն որոշում)
i
5. Համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի «զ» կետի, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների փաստացի մուտքերից մինչև 8 տոկոս հատկացնում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանը:
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 29-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման մասին» թիվ 198 որոշումը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 222 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
i
ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 16.06.06 թիվ 983-Ն որոշում)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 222 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
i
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(կարգն ուժը կորցրել է 10.06.99 թիվ 431 որոշում)
1. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկին զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմնի (այսուհետև` տարածքային մարմին) կողմից կարող են մատուցվել հետևյալ ծառայությունները`
ա) գործազուրկին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթերի, ձեռնարկների, թեստերի և այլ գրականության տրամադրում.
բ) տեղեկատվության տրամադրում`
ձեռնարկատիրության զարգացման հարցերով զբաղվող կազմակերպությունների (ձեռնարկատերերի միություններ, ասոցիացիաներ, ձեռնարկատիրությանն աջակցող կենտրոններ և այլն), ինչպես նաև դրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ.
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ մասնագիտական և շուկայական տնտեսության հիմունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունների և պայմանների վերաբերյալ:
2. Գործազուրկի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելու հետ կապված ծախսերը մասնակիորեն անհատույց փոխհատուցվում են մեկ անգամ` դրամական միջոցների միանվագ վճարման ձևով:
3. Տարածքային մարմինը ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն և կարողություն ունեցող գործազուրկի հետ կնքում է պայմանագիր` համաձայն սույն կարգի հավելվածի:
4. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գործազուրկին միանվագ տրամադրվում են միջոցներ գործազրկության բազային նպաստի ութսունապատիկի չափով:
5. Տարածքային մարմինների երաշխավորագրերով աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի հաշվով (բայց 5 մարդուց ոչ ավելի) ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնող գործազուրկին տրամադրվում են միջոցներ` գործազրկության բազային նպաստի քսանապատիկի չափով: Նշված գումարը տրամադրվում է տարածքային մարմինների կողմից` գործուղվող անձի հետ լրիվ աշխատանքային օրով, բայց ոչ պակաս, քան 12 ամիս ժամկետով` աշխատանքային պայմանագրի առկայության դեպքում:
6. Սույն կարգում նշված նպատակներով գործազուրկին Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամից տրամադրվում են անհատույց միջոցներ` տարածքային մարմնի որոշմամբ:
7. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամից միջոցները տրամադրվում են, եթե, սույն կարգի 3-րդ կետում նշված պայմանագրից բացի, տարածքային մարմին լրացուցիչ ներկայացվում են`
ա) տեխնիկատնտեսական գործունեության հիմնավորման (բիզնես-ծրագրի) վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը` տրված տեղական համաձայնեցման կոմիտեի կողմից.
բ) ձեռնարկության պետական գրանցման կամ անհատ ձեռներեցի վկայականի պատճենը.
գ) ձեռնարկության, անհատ ձեռներեցի հաշվի համարը, սպասարկող բանկի հասցեն և ռեկվիզիտները:
8. Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով գործազուրկին միջոցները տրամադրվում են տարածքային մարմնի կողմից ձեռնարկության հաշվին համապատասխան փոխանցում կատարելու միջոցով:
9. Գործազուրկին անհատույց միջոցներ տրամադրելու օրվանից դադարեցվում է նրան գործազրկության նպաստի (եթե նա նպաստառու է) և դրամական օգնության վճարումը, ինչպես նաև սահմանված կարգով դադարեցվում է նրա գործազուրկի կարգավիճակը, և նա հանվում է հաշվառումից:
10. Տարածքային մարմինը վերահսկողություն է սահմանում սույն կարգին համապատասխան պայմանագիր կնքած գործազուրկին ձեռնարկատիրական գործունեության համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ
ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԵՎ
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ
ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կնքված « » _______________ 199 թ.
Հայաստանի Հանրապետության զբաղվածության պետական ծառայության
տարածքային մարմինը (այսուհետև տարածքային մարմին), ի դեմս
______________________________________________________________ - ի,
(տարածքային մարմնի անվանումը)
տնօրենը ______________________________________________________ - ի,
(անունը, ազգանունը)
ձեռնարկատիրական գործունեություն նախաձեռնող գործազուրկը (այսուհետև`
անձ) ____________________________________________________________
(անձի անունը, ազգանունը)
_________________________________________________________________
(հաշվառման քարտի թիվ _________, անձնագրի սերիան _______ համարը)
կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Անձը պարտավորվում է.
ա) պետական լիազորված մարմիններում գրանցել ձեռնարկությունը, ստանալ անհատ ձեռներեցի վկայականը (ընդգծել):
_________________________________________________________________
(ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը, անվանումը, ըստ
_________________________________________________________________
կանոնադրության` գործունեության հիմնական տեսակը)
բ) տարածքային մարմնի երաշխավորագրերով իր մոտ աշխատանքի տեղավորել
ընդամենը ______________________ անձի.
(թվերով և տառերով)
գ) տարածքային մարմնի պահանջով ներկայացնել հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին.
դ) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամից տրամադրված միջոցներն օգտագործել միայն ձեռնարկատիրական գործունեության նպատակների համար.
ե) սույն պայմանագրի գործողության ընթացքում տարածքային մարմնի հետ համաձայնեցնել տեխնիկատնտեսական հիմնավորումից (բիզնես-ծրագրից) շեղումներն ու փոփոխությունները.
զ) տարածքային մարմնին տեղեկացնել նրա երաշխավորագրերով ընդունված անձանց հետ աշխատանքային պայմանագրերի վաղաժամկետ լուծման մասին ազատման հրամանն արձակելուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
2. Տարածքային մարմինը պարտավորվում է.
ա) ձեռնարկության հաշվին փոխանցել ______________________________ դրամ,
(թվերով և տառերով)
որից ________________________________________________________ դրամը`
(թվերով և տառերով)
որպես դրամական աջակցություն, _________________________________ դրամը
(թվերով և տառերով)
և ______________________ դրամը որպես լրավճար` տարածքային մարմնի
(թվերով և տառերով)
երաշխավորագրերով աշխատանքի ընդունվող հետևյալ(__________________ մարդ)
(թվերով և տառերով)
Գործազուրկների համար`
Գործազուրկի Երաշխավորագրի Աշխատանքային
անունը, ազգանունը համարը պայմանագրի համարը
1. ___________________ ___________________ ____________________
2. ___________________ ___________________ ____________________
3. ___________________ ___________________ ____________________
4. ___________________ ___________________ ____________________
5. ___________________ ___________________ ____________________
բ) նշված գումարը փոխանցվում է սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3. Սույն պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Անձի կողմից սույն պայմանագրում նշված պարտավորությունների չկատարման դեպքում տնօրենը կարող է լուծել սույն պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ գանձել տրամադրված միջոցները:
III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
6. Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից և պահվում է պայմանագիրը կնքող կողմերի մոտ:
7. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Կողմերի իրավաբանական հասցեները`
Տարածքային մարմինը __________________________________________________
(անվանումը)
_____________________________________________________________________
(հասցեն, հաշվի համարը)
Տնօրեն ______________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
« » ___________ 199 թ.
Անձ _________________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
_____________________________________________________________________
(հասցեն, անձնագրի համարը, սերիան)
«» ______________ 199 թ.
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 222 ՈՐՈՇՄԱՄԲ
i
ԿԱՐԳ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
(կարգն ուժը կորցրել է 30.03.06 թիվ 533-Ն որոշում)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
i
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 222 ՈՐՈՇՄԱՄԲ
ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(ուժը կորցրել է 23.12.04 թիվ 1854-Ն որոշում)