040.0168.060697
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 1997 թ. թիվ 168
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղական համայնքի ավագանու խնդրանքն ու Արմավիրի մարզպետի միջնորդությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Զարթոնք» պետական գյուղատնտեսական ձեռնարկությունում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողի սեփականաշնորհում` մշտական օգտագործման նպատակով նշված պետական գյուղատնտեսական ձեռնարկությանը հատկացնելով 108 հեկտար ջրովի վարելահող:
2. Հաստատել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչներին սեփականության իրավունքով տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի 1997 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը (կցվում է):
Նշված գյուղատնտեսական հողատեսքերի 1998 թվականի մասնակի հատուցման տարեկան գումարի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ տարվա համար հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
3. Սահմանել, որ`
ա) գյուղացիական տնտեսություն վարելու նպատակով հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում 1995 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ մշտապես բնակվող քաղաքացիներին.
բ) Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթերի կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի փետրվարի 20-ից, ընդ որում` վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի փետրվարի 20-ից` 15-օրյա ժամկետում.
գ) 1997 և 1998 թվականներին Զարթոնք գյուղի քաղաքացիներին սեփականաշնորհվող գյուղատնտեսական հողատեսքերի մասնակի հատուցման գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արմավիրի մարզի Զարթոնք գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահեստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզպետի վրա:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 168 ՈՐՈՇՄԱՄԲ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
_________________________________________________________________________
Համայնքի և Հողերի Ջրովի վարելահող Բազմամյա տնկարկներ
գնահատման գնահատման _________________________________________
շրջանի անվանումը խմբերը տարածու- հատուցման տարածու- հատուցման
թյունը չափը թյունը չափը
(հեկտար) (հազ.դրամ/ (հեկտար (հազ.դրամ/
հեկտար) հեկտար)
_________________________________________________________________________
Զարթոնք 4 202 74.7 21.0 97.7
(Մերձարաքսյան) 5 120 46.0 - -